news-details
Արարատի Մարզ

Մխչյան, Քաղցրաշեն և Այգեպատ բնակավայրերում մեկնարկել են պուրակների հիմնական բարեկարգումները. Արտաշատի համայնքապետարան

Այգիների ու պուրակների հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում նաև համայնքի գյուղական բնակավայրերում։

Հասարակական նշանակության այս գոտիները ևս ներկայանալի ու հարմարավետ են դառնում մեր բնակիչների համար։

🔸Մխչյան բնակավայրում մշակույթի տան հարակից պուրակում ընթացել են հողային շերտի հավասարեցման աշխատանքներ, ձևավորվել են կանաչ գոտիների և ճեմուղիների հատվածները, շուտով կսկսվեն ճեմուղիների սալիկապատման աշխատանքները։

🔸Աշխատանքները մեկնարկել են նաև Քաղցրաշեն բնակավայրի պուրակում, որտեղ այժմ ընթանում են հողային շերտի քանդման և հավասարեցման աշխատանքներ։

🔸Արդեն օրերս բարեկարգման աշխատանքներ կմեկնարկեն նաև Այգեպատ բնակավայրի պուրակում։

✅Աշխատանքներն ընթանում են համայնքային բյուջեից հատկացված միջոցներով։