news-details
Արարատի Մարզ

Փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ 

Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։

09։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։