Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
Արարատի մարզում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են: