2025 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի Մինասյան, Ա․ Համբարձումյան, Ե․ Չարենց, Սայաթ–Նովա և Թ․ Սարգսյան փողոցներում՝ ընդհանուր շուրջ 2 կմ երկարությամբ։
Աշխատանքներն ավարտին են մոտեցել Մինասյան և Ա․ Համբարձումյան փողոցներում, Սայաթ–Նովա և Թ․ Սարգսյան փողոցներում ընթանում են խճապատման, իսկ Ե․ Չարենցում՝ հողային շերտի հարթեցման աշխատանքներ։
Նշենք, որ փողոցները բնակավայրը կապում են Արտաշատ–Շահումյան–Այգեզարդ գլխավոր ճանապարհին։
Ծրագրի պայմանագրային արժեքը 90.968․510 ՀՀ դրամ է։
Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։

