news-details
Արարատի Մարզ

Շահույթ` բնակչության առողջության հաշվին: Արարատյան դաշտի օդի աղտոտվածության պատճառները

Վերջին օրերին Արարատյան գոգավորությունում նկատվող սառն օդի լճացումը, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում, լուրջ վտանգ է ներկայացնում մարզի բնակչության համար։

Եթե սրան էլ գումարենք Կարմիր սարի հանքի բացումը և ցեմենտի գործարանը, ապա կյանքը Արարատյան դաշտում վերջնականապես կմարի։

Հանքից արտազատվող վնասակար նյութերը, ցեմենտի փոշին և աղտոտված օդը Արարատյան դաշտում ապրելը կդարձնեն կյանքի հետ անհամատեղելի։

Արդյունքում, մարզը կկանգնի սոցիալ-տնտեսական լուրջ խնդրի առաջ, քանի որ բնակավայրերի մոտ չի կարելի թույլ տալ օդի ավելի շատ  աղտոտմանը նպաատող գործոնների առկայությունը, ավելին` մարդկանց հորդորել, որ դիմանան։

Չէ՞ որ, ի վերջո, կանաչ տարածքը երկաթե կառույց դարձնելուց, թթվածնի փոխարեն ծուխ ու փոշի շնչելուց ու դրանց միջոցով շատ փող աշխատելուց առաջ առաջնայինը մարդու առողջությունն է։