Իրականություն դարձավ ևս մեկ ծրագիր:
Սիս բնակավայրում իրականություն դարձավ բնակիչների տարիների երազանքը․ ավարտվեցին բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման և մարզասարքերի տեղադրման աշխատանքները։
Երեկ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելեց բնակավայր և ծանոթացավ կատարված աշխատանքներին։
Շնորհավորելով վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանին ու բնակիչներին՝ Ն. Հակոբյանը նշեց, որ ծրագրերը շարունակական են, և շուտով կմեկնարկեն այլ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում բնակիչները շնորհակալություն հայտնեցին իրականացված կարևոր ծրագրի համար և հույս հայտնեցին, որ ծրագրերը կլինեն շարունակական։
https://www.facebook.com/share/v/1BajCktJqm/