news-details
Արարատի Մարզ

Կատարեք ձեր հարկային պարտավորությունները մինչև դեկտեմբերի 1-ը՝ հերթական տույժերից խուսափելու համար. Արտաշատի համայնքապետարան

 

Արտաշատ միավորված համայնքի հարգելի բնակիչներ, հորդորում ենք ձեզ մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1- ը ներառյալ կատարել ձեր

Փոխադրամիջոցի

Անշարժ գույքի /գույքահարկ, հողի հարկ/ 

Աղբահանության

վարձավճարների պարտավորությունները՝ օրենքով սահմանված տույժերից խուսափելու համար։

Վեոնշյալ հարկատեսակների  չափի և վճարման կարգի մասին տեղեկանալու համար կարող եք այցելել Արտաշատի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել  0235 2-09– 15 հեռախոսահամարով։

Գյուղական բնակավայրերում կարող եք մոտենալ վարչական կենտրոններ /գյուղապետարաններ/։

Տեղեկացնում ենք նաև, որ Արտաշատի  համայնքապետարանում և համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում առկա են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են կատարել անկանխիկ վճարումներ՝ բանկային քարտերով:

 

Շնորհակալություն համագործակցության համար։