news-details
Արարատի Մարզ

ՏԿԵ նախարարությունում կայացել է տարեվերջյան խորհրդակցություն. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է տարեվերջյան խորհրդակցության, որն անցկացրել է նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախ քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։

Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։

Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։