Տիգրան Մկրտչյանը ծնվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
14 տարեկանում արդեն հասել է բազմաթիվ հաջողությունների։
նա սկսել իր ուսումը վարպետ Սուրեն Մինասյանի մոտ՝ սկզբում կենտրոնանալով միայն դասական դուդուկի և թավ շվիի կատարողականության վրա, ինչն էլ հանդիսացել է նրա հետագա մեծ հաջողությունների մեկնարկային կետը։
Տիգրանը մեծ ճանաչում է ստացել "Got Talent" մրցույթին մասնակցելուց հետո, որտեղ ներկայացրել է հայկական երաժշտությունը միջազգային հանդիսատեսին։
Տիգրան Մկրտչյանի ձեռքերում բնության պարգևները վերածվում են կենդանի, շնչող նվագարանների՝ ապացուցելով, որ հայկական երաժշտության հոգին կարող է տեղավորվել ամենաանսպասելի մարմիններում։ Նրա գործիքները ստեղծում է հայրը, որը նույնպես դուդուկահար է։
Չորացրած դդմից պատրաստված դուդուկը, շնորհիվ իր բնական խոռոչի, ձայնին հաղորդում է առանձնահատուկ խորություն, ծավալ և օրորուն, թավշյա երանգ, որն էլ ավելի է ընդգծում հայկական մեղեդիների հուզականությունը։ Էկզոտիկ կոկոսի կեղևից ստացված նվագարանը, իր պինդ ու ամուր պատերի շնորհիվ, հնչում է ավելի հստակ, սուր ու կայուն՝ ստեղծելով արևադարձային բնության և մեր հնամենի ձայնաշարի բացառիկ սինթեզ։ Իսկ նրա ամենաարտասովոր էքսպերիմենտը թարմ գազարից պատրաստվածն է։
Տիգրանը կարողանում է այս ոչ ավանդական նյութերից կորզել մաքուր, պրոֆեսիոնալ ու հոգեգրավ երաժշտություն՝ հիացնելով բոլորին։
Տիգրանը հաճախ համադրում է ավանդական մեղեդիները ժամանակակից երաժշտության հետ և դրանով երիտասարդների մոտ էլ է սեր առաջացնում դեպի ազգային գործիքները։