Արտաշատի համայնքապետարանը ուրախությամբ տեղեկացնում է , որ «Արտաշատ համայնքի ուսանողներին տրամադրվող անվճար ուսանողական տրանսպորտային միջոցների ծառայություններ» ձեռքբերման մրցույթը հաջողությամբ կայացել է և 2026 թվականի հունվար ամսից Արտաշատ քաղաքային համայնքից և գյուղական բնակավայրերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կգործի անվճար ուսանողական երթուղի:
Երթուղու չվացուցակի մասին ավելի ուշ կտրվի հավելյալ տեղեկատվություն։