Սիրելի՛ բնակիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ 2026թ. հունվարի 1-ից Արտաշատ համայնքի բոլոր բնակավայրերում՝ թե քաղաքային և թե գյուղական, մանկապարտեզները կգործեն անվճար այն ընտանիքների երեխաների համար, որոնք մեր համայնքի բնակիչ են հանդիսանում։
Սա նախադպրոցական ուսումնական կրթությունը առավել հասանելի դարձնելուն, ընտանիքների ֆինանսական բեռը թեթևացնելուն և երեխաների համար հավասար հնարավորություններ ապահովելուն ուղղված քայլերից մեկն է, որ իրագործվում է մեր համայնքում,-նշել է Կառլեն Մկրտչյանը