news-details
Արարատի Մարզ

«Ամիրխանյանական երեկո» Արտաշատում՝ Մաեստրոյի ներկայությամբ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի «Ադանա» համալիրում կայացավ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին  նվիրված «Ամիրխանյանական երեկո» համերգային ծրագիրը, որին,   ի թիվս այլ հյուրերի, ներկա  գտնվեց Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Բեմում շուրջ երկու ժամ հնչեցին Մաեստրոյի սիրված  և անկրկնելի  ստեղծագործությունները։

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի և էստրադային ու օպերային  հայտնի  երգիչ–երգչուհիների կատարումները ընդունվեցին ջերմ ծափողջույններով։ Դրանք էլ ավելի ջերմացան,  երբ բեմ բարձրացավ Մաեստրոն։

Արմատներով Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրից է սիրված կոմպոզիտորը։

Երեկոյի ավարտին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը պատվոգիր ու հուշանվեր հանձնեց անվանի կոմպոզիտորին՝ ազգային մշակույթի զարգացման գործում նշանակալի ներդրման համար։

«Մեզ համար պատիվ ու հպարտություն է այսօր այստեղ վայելել Ձեր ներկայությունն ու հրաշալի ստեղծագործությունները, սիրելի  Մաեստրո»՝ նշել է համայնքի ղեկավարը։