news-details
Արտաշատ

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ:

Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։

Կամավոր հանձնման հերթական դեպքը գրանցվել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։