news-details
Արտաշատ

Արդիականացված կրթօջախներ․ Կառլեն Մկրտչյանի այցը համայնքային դպրոցներ. Արտաշատի համայնքապետարան

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանի, համայնքապետարանի ներկացուցիչների և վարչական ղեկավարների հետ այցելել է Հնաբերդ և Վարդաշեն բնակավայրերի դպրոցներ, որոնք վերանորոգվել են ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում։

Համայնքի ղեկավարը շրջել է դպրոցների տարածքներում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին։ Եղել է դասասենյակներում, մասնագիտական լաբորատորիաներում, մարզադահլիճներում, հետաքրքրվել աշակերտների հաճախելիության և կրթական գործընթացների կազմակերպման աշխատանքներից։

Նշենք, որ երկու հաստատություններն էլ ապահովված են ժամանակակից, կրթական պահանջներին համապատասխան շենքային պայմաններով և գույքով, դպրոցներում առկա են նորացված մասնագիտական լաբորատորիաներ, լուսավոր ու անվտանգ դասասենյակներ, մարզադահլիճներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Վարդաշենի դպրոց են հաճախում նաև հարակից՝ Մրգանուշ բնակավայրի երեխաները։