news-details
Արտաշատ

Արսեն Թորոսյանն Արտաշատում այցելել է սոցիալական կենտրոններ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

 Արտաշատ  կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ եղել է նաև   «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Արտաշատի տարեցների կենտրոնում   և «Խատուտիկ»  երեխաների զարգացման կենտրոնում։

Նախարարը և համայնքի ղեկավարը շրջել են կենտրոններում, ծանոթացել երեխաներին ու տարեցներին մատուցվող ծառայություններին, շփվել նրանց հետ։ 

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը,  ներկայացնելով կենտրոնների աշխատանքները,  իր երախտագիտությունն է հայտնել համայնքի ղեկավարին` մշտապես իրենց կողքին լինելու համար։