news-details
Արտաշատ

Արսեն Թորոսյանն ու Կառլեն Մկրտչյանը այցելել են Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոն. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,   Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանն այսօր  այցելել են Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոն։

Նրանք  շրջել են կենտրոնում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, խորհրդատվության և աջակցությունների տրամադրման գործընթացին։ 

 Կենտրոնի աշխատակիցների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է կենսաթոշակների և պետական նպաստների անկանխիկ ստանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները, քաղաքացիների կայուն և երկարաժամկետ աշխատանքի ձեռքբերման, զբաղվածությանը խթանող ծրագրերի առավել ակտիվ հանրայնացումը։ 

Համայնքի ղեկավարն ընդգծել է համայնքապետարանի և  կենտրոնի ակտիվ համագործակցությունը`  ի նպաստ համայնքի բնակիչների։