news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքում Աբովյան բնակավայրում բարեկարգվել ու ասֆալտապատվել են շուրջ 1 կմ հիմնական փողոցներ և մանկապարտեզ տանող ճանապարհը. Արտաշատի համայնքապետարան

2025 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ասֆալտապատվել և բարեկարգվել են Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրի Խ․ Աբովյան, Վանի, Ս․ Թեհլերյան, Պ․ Սևակ, Գայի, Հաղթանակի, Նաիրի Զարյան փողոցները և գերզմանատուն տանող ճանապարհը՝ ընդհանուր շուրջ 1 կմ երկարությամբ։

Ս․ Թեհլերյան և Խ․ Աբովյան փողոցները բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհն են։

Ծրագրի պայմանագրային արժեքը 52.598.769 ՀՀ դրամ է։

Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։