news-details
Արարատի Մարզ

Արտաշատի 2214-ամյակը. Գեղարվեստի դպրոցի ներդրումը տոնական միջոցառումներում. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի հիմնադրման 2214–ամայկի առթիվ կազմակերպված տոնակատարությունների ընթացքում Արտաշատի գեղարվեստի դպրոցի կողմից վարպետաց դասեր են կազմակերպվել, որի ընթացքում բոլոր ցանկացողները ծանոթացել են գեղանկարչության հմտություններին։

Տեղում դպրոցի մանկավարժների կողմից նաև ստեղծվել է տոնակատարության գեղեցիկ դրվագներից մեկը պատկերող կտավ, որը դպրոցի տնօրեն Աննա Հովհաննիսյանն օրերս նվիրեց համայնքապետարանին։

Տիկին Հովհաննիսյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց պարոն Մկրտչյանին, ով մշտապես դպրոցի կողքին է։ Բոլորովին վերջերս դպրոցը համալրվել է խեցեգործության համար անհրաժեշտ գանչառ սարքավորումով, որը թույլ կտա ստեղծել գեղեցիկ աշխատանքներ։

«Ես ևս շնորհակալ եմ դպրոցի ողջ անձնակազմին, աշակերտներին ու ծնողներին՝ գեղեցիկ ու յուրօրինակ աշխատանքների համար։ Այս կտավն իր արժանի տեղը կունենա համայնքապետարանում և կհիշեցնի Քաղաքի օրվա հրաշալի ակնթարթներից մեկը»՝ նշեց համայնքի ղեկավարը։