news-details
Արտաշատ

Արտաշատի համայնքապատկան մանկապարտեզները՝ առանց վարձավճարի. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է

Այս տարվա առաջին լավագույն նվերը՝ համայնքի մանուկներին

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ՝ 2026թ. հունվարի 1-ից Արտաշատ համայնքում համայնքապատկան  բոլոր մանկապարտեզները՝  քաղաքային և գյուղական բնակավայրերում,   գործում են առանց վարձավճարի՝  անվճար,  այն ընտանիքների երեխաների համար, որոնք մեր համայնքի բնակիչ են հանդիսանում։

Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս  համայնքում ապահովել նախադպրոցական կրթության մատչելիությունը և կարևոր աջակցություն է համայնքի ընտանիքներին՝ թեթևացնելով վերջիններիս սոցիալական բեռը։