Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
Արտաշատցի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող քաղաքային զինվորական պանթեոնի տարածքի մշտական խնամքի և բարեկարգման աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուշադրության կենտրոնում։
Ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել պանթեոնի շրջակա տարածքի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել գլխավոր մուտքի և ողջ տարածքի ամբողջական լուսավորումը։
Ընդառաջելով ծնողների առաջարկին՝ համայնքի ղեկավարի հանձնարարականով և համայնքային բյուջեից հատկացված միջոցներով պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հուշաքարերը երեսպատվել են հրակայուն ապակիով։
Սա ևս մի քայլ է, որը միտված է զոհված հերոսների հիշատակի պահպանմանն ու նրանց ընտանիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսևորմանը։
