news-details
Արտաշատ

Արտաշատի թիվ 8 մանկապարտեզում անցկացվեց « Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով մարզային աշխատաժողով.Արտաշատի համայնքապետարան

Նոյեմբերի 28–ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ Արտաշատ համայնքի թիվ 8 մանկապարտեզում տեղի ունեցավ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով մարզային աշխատաժողով, որին մասնակցում էին մարզի տարբեր բնակավայրերի ՆՈՒՀ-երի տնօրեններ, աշխատակիցներ։

Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է՝ ապահով և անվտանգ նախադպրոցական կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։

Նշենք, որ մարզային փուլի անցկացման պատասխանատու են հանդիսանում ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր ՆՈՒՀ–երը, որից մեկն Արարատի մարզում Արտաշատի թիվ 8 մանկապարտեզն է:

Համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին նաև համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի աշխատակիցներ, ելույթներով հանդես եկան և նախադպոցական կրթական ոլորտի բարեփոխումների մասին խոսեցին «Արտաշատի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի տնօրեն Հրանուշ Մարտիրոսյանը, մենթոր Ալլա Բաբաջանյանը, Վեդու «Վանաշենի ՆՈՒՀ»–ՀՈԱԿԻ տնօրեն Թագուհի Հակոբյանը։

Աշխատաժողովի օրակարգը բավականին հագեցած էր։

«Կրթական գործընթացի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մասնակիցների համագործակցության շրջանակ» թեմայի մասին խոսեցին Արարատի մարզի ՏՄԱԿ-ի տնօրեն Գայանե Բալասանյանը և հոգեբան Դիանա Խաշակյանը։

ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության փ/ծ կապիտան Հռիփսիմե Պետրոսյանը ներկայացրեց ՆՈՒՀ–երի ներքին ու արտաքին կահավորման առանձնահատկությունները և հաստատություններում աղետների ռիսկերի կառավարումը՝ անվտանգ միջավայր ապահովելու համար։

«Առողջ և անվտանգ սնունդ», «Մանկական հիվանդություններ և վարակներ» թեմայով հանդես եկան Արտաշատի բժշկական կենտրոնի մանկաբույժ Վարդուհի Սարգսյանը և համաճարակաբան Լիլիթ Թեմուրյանը։

Անցկացվեցին նաև թեմատիկ պարապմունքներ «Անվտանգ միջավայր և անվտանգ վարքագիծ» թեմայով։

Ելույթներն ընդմիջվեցին երեխաների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների Էքսպո- ցուցահանդեսով։