Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Արտաշատ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում Արտաշատի համայնքի ակտիվ քաղաքացիների կողմից ներկայացվել են 9 ծրագրեր, որից հաղթող է ճանաչվել 6-ը։
Համայնքի բնակիչները մեծ ակտիվություն են ցուցաբերել քվեարկության ողջ ընթացքում:
Փետրվարի 24-ին կայացել է հանձնաժողովի ամփոփիչ նիստը:
Հաղթած ծրագրերն են՝
«Բազմաֆունկցիոնալ բացօթյա հանրային տարածքի ստեղծում Այգեզարդ բնակավայրում»-4385 ձայն /ներկայացրել է Վեռա Դավթյանը/
«Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ Կանաչուտ բնակավայրում-4079 ձայն /ներկայացրել է Գուրգեն Նազարյանը/
«Սպորտային համալիր Այգեպատ բնակավայրում»-3755 ձայն /ներկայարցրել է Ռուզաննա Մանուկյանը/
Առողջ, գեղեցիկ միջավայր Դվին բնակավայրում-3472 ձայն /ներկայացրել է Լուսաբեր Եդիգարյանը
Բացօթյա մարզահրապարակի և հանրային զուգարանի կառուցում Լանջազատ բնակավայրում-2021 ձայն /ներկայացրել է Հովսեփ Իսպիրյանը/
Մանկական խաղահրապարակ և մեծահասակների համար խաղասենյակ Նարեկ բնակավայրում-2000 ձայն /ներկայացրել է Անահիտ Հարությունյանը/
Համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համախմբվեցին գաղափարների շուրջ և իրենց ակտիվությամբ ապահովեցին մեծ մասնակցություն։
Շնորհավորում ենք ծրագրերի հեղինակներին։
Հաջորդիվ համայնքապետարանը կսկսի հաղթած ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները:

