news-details
Արտաշատ

Արտաշատում անցկացվել է իրազեկման սեմինար նախադպրոցական հաստատությունների համար. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի փետրվարի 27-ին իրազեկման սեմինար է անցկացվել Արտաշատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, վարչական անձնակազմի և բուժաշխատողների համար։

Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական աշխատանքները։

Քննարկվել են աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգը, վերջնահաշվարկի, արձակուրդի տրամադրման կարգը, արտաժամյա և գիշերային աշխատանքին վերաբերելի կարգավորումները։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ներկայացվել է նաև Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով սահմանված օրենսդրական պահանջների պահմանման անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարի շուրջ 5 տասնյակ մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել Տեսչական մարմնի աշխատողներին և ստացել պատասխաններ։