news-details
Արտաշատ

Արտաշատում առաջին անգամ կանցկացվի Ջազի միջազգային օրվա մեծ համերգը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.

Առաջին անգամ Արտաշատում նշում ենք Ջազի միջազգային օրը։

Ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Արտաշատի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորիդ միասին տոնելու Ջազի միջազգային օրը՝  հայկական ջազի կենդանի լեգենդ, ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի (Մալխաս), Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Երվանդ Երզնկյան), ինչպես նաև «Dialog Projeqt» ջազային խմբի մասնակցությամբ։

Ելույթներով հանդես կգան նաև սիրված արտիստներ՝ Մաշա Մնջոյանը, Աղվան Պապոյանը, Լուսինե Կզոչյանը և Գեորգի Մանգասարյանը։

Ծրագրում՝դաշնամուրային ջազ, ջազային լիրիկական ստեղծագործություններ և վիրտուոզ կատարումներ։

Վայրը՝ Վերին Արտաշատի մշակույթի տան բակ
 Ժամը՝ 18:00