news-details
Արտաշատ

Արտաշատում ցրտահարություն է գրանցվել․ Զգուշացում հողօգտագործողներին. Արտաշատի համայնքապետարան

Ապրիլի 15-ի լուսադեմին համայնքի վարչական տարածքում արձանագրվել է  0°C-ից  ցածր ջերմաստիճան։

Արտաշատի համայնքապետարանը խնդրում  է, որ այն հողօգտագործողները,  ովքեր նախապես կնքել են  գյուղատնտեսական  ապահովագրություն, կապ հաստատել իրենց ապահովագրական ընկերությունների հետ։