news-details
Արտաշատ

Արտաշատում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում»-2026 ծրագիրը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են.

Համայնքում մեկնարկել է 2026 թվականի «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը։

Սիրելի՛ բնակիչներ, այս գործընթացը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիդ դառնալ համայնքի զարգացման անմիջական մասնակիցը՝ ներկայացնելով ձեր ծրագիր-առաջարկները կամ քվեարկելով նախընտրած գաղափարի օգտին։ Ծրագրի շնորհիվ կարող եք իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու ձեր իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքի Արտաշատ քաղաքային և գյուղական բնակավայրերի առաջնթացին և բնակիչների կյանքի որակի բարելավմանը, համախմբվածությամբ ու նոր գաղափարներով կերտել ավելի լավ ու զարգացած համայնք։

Ծրագիր-առաջարկների ներկայացման ժամկետը՝

2026 թվականի հունվարի 20-ից մինչև հունվարի 30-ն է։

Քվեարկության փուլը տեղի կունենա՝

2026 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 20-ը, ժամը 18։00–ն։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ ձեր բնակավայրի վարչական կենտրոն։

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել https://artashat.am/Pages/Home/ կայքում։