news-details
Արտաշատ

Բերքանուշում մեկնարկել են նոր ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները. Արտաշատի համայնքապետարան

Բերքանուշ բնակավայրում ընթանում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ:

Կառուցվում է 430 գծամետր երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց:

Ծրագրի պայմանագրային արժեքը 13.673.274 ՀՀ դրամ է, որի 65% -ը հատկացնում է պետությունը, 35%-ը` համայնքը: