news-details
Արտաշատ

Դեկտեմբերի 15-ին Արտաշատում կմեկնարկի Ամանորի տոնական միջոցառումների շարքը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառմամբ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը դեկտեմբերի 15-ին ժամը 18։00-ին բոլորին սիրով հրավիրում է համայնքապետարանի մերձակա հրապարակ՝ ներկա գտնվելու Գլխավոր տոնածառի լույսերի վառման գեղեցիկ արարողությանը։

Տարվա ամենահեքիաթային, սպասված ու սիրելի տոնի մեկնարկը կտրվի ուրախ երգ ու պարով։ Մեր փոքրիկներին անմոռանալի ժամանց կպարգևեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հեքիաթների սիրված հերոսները։

Հարմերգային ծրագրով հանդես կգա «Հայ արևներ» մանկապատանեկան երգչախումբը։