Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցությանը ներկա էր նաև համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը։
Քննարկվել է սեփական եկամուտների կատարողականի ընթացքը։
Համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս հորդորել է անել առավելագույնը՝ կատարողականի բարձր արդյունքներ ցուցաբերելու համար։

