1985 թվականից Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ՝ դեկտեմբերի 5–ը նշվում է որպես Կամավորության միջազգային օր։
Սիրելի՛ կամավորներ, սիրով շնորհավորում եմ ձեզ օրվա առթիվ։
Ձեր աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու, շրջակա միջավայրը բարելավելու, կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնելու շնորհակալ գործերին։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքում կամավորական աշխատանքներ իրականացնող բոլոր անձանց և կազմակերպություններին՝ համայնքի զարգացման ու համամարդկային արժեքների տարածման գործում ունեցած ակտիվ մասնակցության, կատարած տարբեր աշխատանքների համար:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կրում են կամավորության վեհ գաղափարները և աջակցում են բարի նախաձեռնությունների իրականացմանը:
Թող ձեր կատարած բարությունը վերադառնա բազմապատիկ։
Շնորհավոր Կամավորության միջազգային օրը։