news-details
Արարատի Մարզ

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա առթիվ. Արտաշատի համայնքապետարան

Սիրելի՛ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողության միջազգային օրվա առթիվ:

Սիրով շնորհավորում եմ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին, մաղթում հաջողություններ ուսման մեջ և ամենայն բարիք:

Սիրելի՛ ուսանողներ, դուք եք մեր պետության վաղվա օրը կերտողները, հետևաբար կարևորեք գիտելիքն ու որակյալ կրթությունը, լավ սովորեք, դարձեք մեր երկրի համար բանիմաց մասնագետներ և ձեր լուսավոր ու նորարարական գաղափարներով կերտեք կիրթ ու զարգացած հասարակություն, մտավոր հզոր ներուժ ունեցող ուժեղ պետություն։

Սիրելի՛ ուսանողներ, ձեզ մաղթում եմ հարթ ու կանաչ ճանապարհ, նպատակասլաց եղեք և անպայման իրագործեք ձեր բոլոր պայծառ երազանքները: