news-details
Արտաշատ

Համայնքի ղեկավարը ընդունել է երիտասարդ ֆուտբոլիստ Մոնթե Մանուկյանին. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է

 Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր  ընդունել է մեր համայնքի բնակիչ  11–ամյա Մոնթե Մանուկյանին, ով մարզվում է Արտաշատի ֆուտբոլի թիմում։

Հանդիպմանը ներկա էին նաև Մոնթեի մարզիչը՝ Արտակ Սիմոնյանը, Արտաշատում ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարզիչ Հենրիկ Սիմոնյանը և Մոնթեի հայրը։

Մոնթեն ֆուտբոլի ասպարեզում աչքի է ընկնում բարձր պատրաստվածությամբ, իսկ  վերջերս   մեկ շաբաթով հրավիրվել է մարզվելու իսպանական հայտնի «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, իրեն դրսևորել որպես  պատրաստված, վստահելի ու տակտիկապես ուժեղ պաշտպան և երաշխավորագիր ստացել ակումբի կողմից։

Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց Մոնթեին։
«Մոնթե ջան, ուրախ եմ քո հաջողությունների համար, ֆուտբոլը թիմային խաղ է և պահանջում է մեծ պատասխանատվություն, նպատակասլացություն ու կամք և ողջունելի է, որ դու ունես կամային բարձր հատանիշներ, քեզ նոր հաջողություններ եմ մաղթում և ուզում եմ, որ միշտ բարձր պահես Արտաշատի ու Հայաստանի անունը։

Շնորհակալություն նաև քո մարզչին ու ծնողներին, ովքեր քեզ մեծապես օգնում են  ֆուտբոլում հաջողություններ գրանցելու ճանապարհին»։

Պարոն Մկրտչյանը նաև շնորհակալագիր ու նվեր է հանձնել Մոնթեին։ Շնորհակակալագրով է պարգևատրվել նաև  մարզիչ Արտակ Սիմոնյանը։

Հանդիպմանը համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ քննարկել է նաև Արտաշատում ֆուտբոլի զարգացմանն ուղղված անելիքները։