Արտաշատի համայնքապետարանը հայտնում է
Արտաշատի համայնքապետարանում այսօր կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը լսեց Արտաշատ քաղաքային և գյուղական բնակավայրերի մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ներկայացրած հարցերը, որոնք քննարկվեցին ոլորտային պատասխանատուների հետ։
Ներկայացված հարցերի մի մասին տրվեցին պարզաբանումներ։
Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի վերաբերյալ համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին տրվեցին հանձնարարականներ՝ դրանց լուծումն ապահովելու նպատակով։
Ի գիտություն բնակիչներին. Քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00–ից սկսած։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ /1–ին հարկ/ կամ զանգահարելով նշված հեռախոսահամարին՝ (0235) 2–09-15։
