news-details
Արտաշատ

Հանրային լսում Արտաշատում՝ հրապարակը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու առիթով. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են, որ հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 5-Ա որոշումը՝ Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է հանրային լսում՝ Արտաշատի համայնքապետարանի հարակից հրապարակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու վերաբերյալ։

Հանրային լսումը կկայանա  ապրիլի 30–ին`
 ժամը՝ 11:00–ին, Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի քննարկումների դահլիճում (Օգոստոսի 23/64, 1-ին հարկ)։