news-details
Արտաշատ

Կատարվել է կարկտահարության հետևանքով բնակիչներին պատճառված վնասների փոխհատուցում. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9–ի 1141–Լ որոշմամբ հաստատված կարգի համաձայն` 2025 թվականին տեղացած կարկուտի հետևանքով  Արտաշատ համայնքի հողօգտագործողներին պատճառված վնասների գնահատման արդյունքում`  հաշվառված  2804 շահառուներից 2728-ին այսօր  փոխանցվել են փոխհատուցման գումարները` ընդհանուր  290 353 424 դրամի չափով։ 

Տեխնիկական խնդիրների պատճառով` մյուս` 76  շահառուների գումարը
 /ընդհանուր` 7 651 463 դրամ/ կփոխանցվի առաջիկա   աշխատանքային օրերի ընթացքում։