news-details
Արտաշատ

Կայացել է Արտաշատ համայնքի ավագանու հերթական նիստը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ավագանու 8–րդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստը, որը հրավիրել և վարում էր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Նիստի օրակարգում ներառված էր 21 հարց:

Ավագանու հավանությանն է ներկայացվել Արտաշատ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու, 2026 թվականի տեղական տուրքերն ու վճարները հաստատելու, տեղական վճարների և տուրքերի գծով արտոնություններ կիրառելու և մի շարք այլ՝ համայնքային նշանակության կարևոր որոշումների նախագծեր։ Ինչպես նաև Արտաշատ համայնքի պատվավոր պարգևի՝ «Ոսկե մեդալ»–ի շնորհման կարգը հաստատելու մասին նախագիծը։

Ավագանու ներկա անդամները միաձայն հաստատել են 2026 թվականից Արտաշատ համայնքի բնակիչ հանդիսացող երեխաների համար համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի մասին նախագիծը, ըստ որի՝ համայնքի բնակիչ հանդիսացող մանկապարտեզահասակ երեխաները նախադպրոցական ուսումնական հաստատություններ 2026 թվականից կհաճախեն անվճար։

Նիստի տեսաձայնագրությունը՝ այստեղ

https://www.youtube.com/live/d9v1bXTTAoA?si=nYSq7e59Lptl_2gU

Ավագանու որոշման նախագծերը՝ այստեղ

https://artashat.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...