news-details
Արտաշատ

Նոր ասֆալտապատում Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում. բարեկարգվում են մանկապարտեզ տանող փողոցները. Արտաշատի համայնքապետարան

2025 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ասֆալտապատվում և բարեկարգվում են Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի Ստեփանյան, Խանջյան, Մայիսյան և 10–րդ փողոցները՝ ընդհանուր շուրջ 1կմ երկարությամբ։

Նշված փողոցները բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհն են։

Ծրագրի պայմանագրային արժեքը 75.111.037 ՀՀ դրամ է։

Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։