Արտաշատ համայնքի հարգելի´ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակում և համայնքի բոլոր բնակավայրերի վարչական շենքերում տեղադրված են վճարային POS-տերմինալներ, որոնք ապահովում են վճարումների արագ, անվտանգ և հարմար իրականացումը:
POS-տերմինալներով կարող եք իրականացնել տեղական բոլոր վճարումները՝
անշարժ գույքի հարկը
փոխադրամիջոցների գույքահարկը
աղբահանության
մանկապարտեզի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները՝ արագ և համեմատաբար ցածր միջնորդավճարներով, ինչպես նաև խնայել ժամանակ ու գումար։