news-details
Արտաշատ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Արտաշատում՝ խնդիրների ու առաջարկների քննարկմամբ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանում հերթական անգամ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն

 Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ քաղաքացիների, լսեց նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները։

Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ էին՝ սկսած քաղաքաշինական ու հողային հարցերից մինչև սոցիալական, գյուղատնտեսական, կումունալ–կենցաղային ոլորտներ։

Հարցերի մի մասին տեղում տրվեցին պարզաբանումներ, մի շարք հարցերի մասով տրվեցին հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում և օրենքի շրջանակում լուծումներ տալու համար։

Ոգևորիչ է, որ քաղաքացիները նաև շեշտում են նախկինում բարձրաձայնած ու արդեն հաջողությամբ լուծումներ ստացած հարցերը։ Մեր բնակիչների ձայնը լսելի է, իսկ յուրաքանչյուր հանդիպում նրանց հետ վերածվում է վստահության ու համագործակցության հարթակի։

https://www.facebook.com/share/r/1ErPTukNmY/