news-details
Արտաշատ

Քաղաքացիների մասնակցությամբ՝ Արտաշատում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում» 2026. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են

Արտաշատ համայնքում 2026 թվականի «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի հանրային իրազեկման փուլի շրջանակում՝  համայնքապետարանում  կայացել է հանդիպում՝  համայնքի ակտիվ բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են 2026 թվականի «Մասնակցային բյուջետավորում» ծրագրում տեղ գտած փոփոխությունները, ծրագրի նպատակները, մասնակցության մեխանիզմները, ինչպես նաև ծրագիր-առաջարկների ներկայացման և քվեարկության փուլերի ընթացակարգը։

​​​