Քաղաքացիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շարունակում է կատարել քաղաքացիների ընդունելություն:
Հերթական ընդունելությանը մասնակցել են մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնք բարձրաձայնել են հիմնականում քաղաքաշինության, սոցիալական և կումունալ–կենցաղային ոլորտներին առնչվող հարցեր։
Բոլորի մտահոգությունները լսելուց հետո համայնքի ղեկավարի կողմից ոլորտային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: