news-details
Արարատի Մարզ

Քննարկում՝ 2026 թվականի տուրքերի, վճարների և աշխատանքային պլանի վերաբերյալ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատ համայնքի հարգելի´ քաղաքացիներ

2025 թվականի նոյեմբերի 28–ին ժամը 11։00–ին Արտաշատի համայնքապետարանում (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/62, 9-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» և «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կողմից 2026 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկում։

2025 թվականի նոյեմբերի 28–ին ժամը 12։00–ին Արտաշատի համայնքապետարանում (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/62, 9-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին /ՏԱՊ/» Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին։