news-details
Արարատի Մարզ

Շրջայց` շինարարական հրապարակներում. Արտաշատի համայնքապետարան

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հերթական շրջայցն է կատարել Արտաշատի քաղաքային լճի, Արարատյան փողոցի և Իսակովի 74 և 76 շենքերի հարակից շինհրապարակներում։

Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը դիտարկել է ընթացող աշխատանքները, քննարկել դրանց հետագա ընթացքը։

Արտաշատի քաղաքային լճի տարածքում արդեն ավարտվել են ճեմուղիների սալիկապատման աշխատանքները, այժմ լճի շրջակա ճանապարհի բարեկարգման աշխատանքներն են ընթանում, քննարկվել են նաև կառուցվող շատրվանի արտաքին տեսքին և տեղադրման աշխատանքներին առնչվող հարցեր։

Համայնքի ղեկավարը դիտարկել է Արարատյան պուրակի և Իսակովի 74 և 76 շենքերի բակերի խաղահրապարակում ընթացող աշխատանքները, տվել հանձնարարականներ։