news-details
Արտաշատ

Սուբվենցիոն ծրագրով ոռոգման նոր ցանցեր՝ Այգեստանում և Նորաշենում. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

Արտաշատ համայնքում  շարունակվում են  սուբվենցիոն ծրագրով ընթացող՝  ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ: 

Այգեստան բնակավայրում 2025 թվականի ծրագրով կառուցվում է   շուրջ 2, 5 կմ երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց: 
Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 58 մլն ՀՀ դրամ է։

Աշխատանքները մեկնարկել են նաև Նորաշեն բնակավայրում, որտեղ 2026 թվականի ծրագրով կառուցվում է  367 մ ոռոգման ցանց՝ ընդհանուր 9.299.041  ՀՀ դրամ արժողությամբ։