Արտաշատի համայնքապետարանից հայտնում են.
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր համայնքապետարանում ընդունել են համայնքի մի շարք քաղաքացիների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի կադաստրային քարտեզի ճշգրտման, կադաստրային թաղամասերում հողամասերի տեղադիրքի ուղղման առնչվող և մի շարք այլ հարցեր։
Քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ առանձին դեպքերում՝ հանձնարարականներ՝ սահմանված ժամկետներում լուծումներ տալու նպատակով։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը կարևորել է քաղաքացիների հետ անմիջական շփումների դերը` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս լսել քաղաքացիների դիտարկումները, բացահայտել առկա խնդիրները և ապահովել արդյունավետ լուծումներ։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պարոն Թովմասյանին` այցի համար և նշել, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները էականորեն նպաստում են հադաամայնքում քաղաքաշինական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
