news-details
Արտաշատ

Ծառատունկ՝ Արտաշատի զինվորական պանթեոնում՝ հերոսների հիշատակին. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Արտաշատի քաղաքային զինվորական պանթեոնում այսօր  իրականացվել է ծառատունկի նախաձեռնություն։ 

 Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը անմահացած հերոսների ծնողների և  համայնքապետարանի աշխատակիցների հետ եղևնիներ է տնկել պանթեոնի տարածքում՝ որպես կյանքի շարունակության և սերունդների հիշողության խորհրդանիշ։

Առաջին ծառը համայնքի ղեկավարն ու անմահացած հերոսի Զավեն Մկրտչյանի եղբայրը՝ փոքրիկ Արամն են տնկել։

Ծառատունկի ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում հանգչող անմահացած հերոսների հիշատակին։