Արտաշատի համայնքապետարանից հայտնում են
Մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը
Այսօր Արարատի մարզում մեկնարկեց տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։
Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով։
Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը օրհնության կարգ կատարեց՝ մաղթելով բարի ծառայություն բոլոր զինվորներին:
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և ԶԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տիգրան Կարապետյանը բարի ծառայություն մաղթեցին նորակոչիկներին՝ նշելով, որ դեռևս նախորդ տարեվերջին ԱԺ ընդունած օրենքի համաձայն՝ հանրապետությունում հունվարի 7–ից սկսած բոլոր զորակոչիկները կծառայեն 1 տարի 6 ամիս՝ նախորդից պակաս 6 ամսով։
«Տղերք ջան, բարի ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Շատ կարևոր է, որ ձեր ծառայությունը սկսվում է խաղաղության պայմաններում, թող մեր սահմանները միշտ խաղաղ լինեն, դուք էլ բարով ծառայեք ու վերադառնաք ձեր օջախներ։ Լավ ծառայեք, իրար թև ու թիկունք եղեք։
Սիրելի ծնողներ, դուք էլ հպարտ եղեք ձեր որդիներով։
Բարի ու անվտանգ ծառայություն մեր բոլոր զինվորներին։»՝ իր խոսքում մասնավորապես նշել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։


