news-details
Արտաշատ

Մարզական մեծ հուշամրցաշար Արտաշատում`նվիրված Գառնիկ Ղուկասյանի հիշատակին

 2026 թվականի մայիսի 23-24-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կանցկացվի Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը:

Այս մասին հայտնում են Վեդու համայնքապետարանից։ 

Աթլետիկական հուշամրցաշարին մասնակցելու են ՀՀ Երևան, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, Կապան, Էջմիածին քաղաքների և Վրաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավելի քան 125 մարզիկ, մարզուհիներ:

Հուշամրցաշարի գլխավոր հովանավորն է Վեդի Ալկո ՍՊԸ-ն:

Բացումը տեղի կունենա 16:00-ին:


Բոլորին հրավիրում ենք մարզադաշտ՝ ներկա գտնվելու գեղեցիկ միջոցառմանը: