Արտաշատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Արտաշատի համայնքապետարանի հարակից հրապարակն այսուհետ կրում է ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունը։
Արտաշատ համայնքի ավագանու ապրիլի 26-ի նիստում որոշումն ընդունվել է միաձայն։
Նշենք, որ մեծանուն շանսոնյեն դեռևս հեռավոր 90-ականներին անձամբ այցելել է Արտաշատ, եղել այս հրապարակում և մասնակցել Արտաշատի մշակույթի կենտրոնի անվանակոչության արարողությանը։
Արտաշատի կենտրոնական հրապարակը մեծ հայի անունով կոչելը պատիվ է արտաշատցիների համար և երախտագիտության փոքրիկ, բայց կարևոր դրսևորում՝ ուղղված նրա ազգային և համամարդկային վաստակին։