news-details
Արտաշատ

Արման Հարությունյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը կիսվել է  մարզական ուրախ լուրով

Արտաշատի մարզադպրոցի սան Արման Հարությունյանը դարձել է  Մ-23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Սերբիայի Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը ընթացող ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Արտաշատի Ռ․ Գոլեցյանի անվան ՕՀ հերթափոխի մարզադպրոցի սան Արման Հարությունյանը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը։

57 կգ քաշային կարգի եզրափակչում Հարությունյանը հաղթել է բելառուս մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Շնորհավորում ենք մեր սանին և մաղթում նոր նվաճումներ։

Առաջնությանը մասնակցում է նաև Արտաշատի  մարզադպրոցի  մյուս սանը՝ Լևիկ Միքայելյանը, որը  փայլուն գոտեմարտերով դուրս է  եկել  եզրափակիչ ։

Նա այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։

Հաջողություն ենք մաղթում  Լևիկին։